Ի՞ՆՉ ՍՊԱՍՎՈՒՄ ԳՆԱՑՈՂ-ՄԵԿՆՈՂՆԵՐԻՆ
Երբ և եթե դա տեղի ունենա, անհայրենիք կմնանք ոչ միայն մենք՝ ավագ սերունդը, որ քայլել ենք մեր հողի վրա, ճանաչել, սիրել, պաշտպանել այն: Եթե և երբ դա տեղի ունենա, յուրաքանչյուր հայ, որ լույս աշխարհ կգա իր հողի հանձնումից հետո, կծնվի տոհմազուրկ։